Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում խոշտանգված Խալափյանների ընտանիքն օգնության կարիք ունի. «Հրապարակ»

Ապրիլ 14,2016 10:50

Այժմ Գագիկ Խալափյանի 8 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինն ու 6 անչափահաս երեխաները, որոնցից ամենամեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 ամսական, բնակվում է Երեւանում, Աջափնյակում, հորաքրոջ տանը։ Հորաքրոջ ընտանիքն էլ է բազմանդամ՝ վեց հոգուց է բաղկացած, եւ հիմա նրանք երեք սենյականոց բնակարանում բնակվում են 14 հոգով։ Այս պահին Գագիկն առաջնահերթ լուծման խնդիր ունի՝ բնակարանի խնդիրը, որ կնոջն ու երեխաներին տեղավորի այնտեղ, մինչեւ տեսնի՝ ինչ է լինում։

«14 հոգով մի բնակարանում իրար վրա ենք քնում, չգիտեմ… հիմա առաջինը բնակարանի հարցն է, որ երեխեքին տեղավորեմ, որ հետո ես գնամ Ղարաբաղ։ Ճիշտ է, տարբեր տեղերից օգնություն ուղարկում են՝ սնունդ, շորեր, մարդ կա՝ փող է տալիս, բայց էս պահին բնակարանն է առաջնահերթ անհրաժեշտ»,-ասաց նա։

Իրենց համար դժվար է նորից վերադառնալ Թալիշ։ Թեպետ իրենց տունը կանգուն է, չի ավերվել, բայց այն սահմռկեցուցիչ դեպքից հետո, որ տեղի է ունեցել այդ տանը, ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարող են ապրել իր երեխաներն այդտեղ։ «Բնակվել հնարավոր է, բայց էդտեղ իմ երեխեն չի կարա ապրի, ես չեմ պատկերացնում դա, որովհետեւ էնտեղ ուրիշ վիճակ է հիմա, ես անգամ չեմ հասցրել էդ արյունը մաքրեմ, կրակածի հետքերը վերացնեմ»։ Գագիկ Խալափյանը պատմեց, որ Թալիշում իրենք ապրում էին պապի, տատի թոշակով, երեխաներին հատկացվող նպաստով, վերջին շրջանում էլ ինքն աշխատանքի էր անցել ինչ-որ բարեգործական հիմնադրամում եւ դաշտային աշխատանքներ էր կատարում։

Գագիկ Խալափյանի բազմանդամ ընտանիքին, թեկուզ ժամանակավոր, բնակարան է անհրաժեշտ։ Ով այդ հարցով կարող է օգնել, խնդրում ենք դիմել «Հրապարակի» խմբագրություն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930