Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվելով ՀՖՖ-ի ծրագրից, մոսկվայաբնակ մովսեսցիների աջակցությամբ են խաղադաշտ կառուցում

Ապրիլ 20,2016 18:50

Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում ֆուտբոլի խաղադաշտի խնդրի մասին: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը եւ Մովսեսի բնակիչները չէին ցանկանում, որ դպրոցին պատկանող տարածքում  արհեստական խոտածածկով, չափերով ավելի փոքր խաղադաշտ կառուցվի: Արհեստական խոտածածկով այդ խաղադաշտի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է տրամադրեր 22,5 միլիոն դրամ:

Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանին հարցրինք, թե ինչ լուծում գտավ խաղադաշտի խնդիրը: Նա ասաց, որ մոսկվայաբնակ մովսեսցիների ֆինանսական աջակցությամբ, գյուղի բնակիչների մասնակցությամբ, ընթացքի մեջ է բնական խոտածածկով խաղադաշտի կառուցապատումը: Մովսեսի բնակիչներն աշխատում են անվարձահատույց, մասնագիտական հմտություններ պահանջող որոշ աշխատանքների համար, օրինակ՝ եռակցման, վարձատրություն կլինի: Կլուծվի նաեւ տարածքի ցանկապատման հարցը: Գյուղապետն ասաց, որ խաղադաշտը մինչեւ մայիսի կեսերը պատրաստ կլինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930