Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքինն» ու «արտաքինը»

Ապրիլ 23,2016 10:00

Այսօր շատերն են խոսում, որ մեր դիվանագետները եւ այլ պաշտոնյաները արտասահմանցի (առաջին հերթին՝ ռուսաստանցի) գործընկերների հետ շփվելիս բավականաչափ արժանապատիվ կեցվածք չունեն, մի տեսակ խեղճացած են, չեն խոսում եւ գործում իբրեւ պատերազմող երկրի պատվիրակներ: Դիտողությունը հիմնականում ճիշտ է, սակայն  խոսակցությունը հաճախ շեղվում է անձնական տիրույթ, մինչդեռ խնդիրը միայն անձնական չէ:

Այո, դիվանագետը, նախարարը կամ պատգամավորը, որոնք ներկայացնում են մեր երկիրը միջազգային ասպարեզում, պետք է ունենան բարձր ինտելեկտ, կամային հատկանիշներ եւ պատրաստվածություն: Բայց եթե նույնիսկ  նրանք օժտված են այդ հատկանիշներով, շատ կարեւոր է, թե ի՛նչ երկիր են նրանք ներկայացնում: Եթե նրանք ներկայացնում են մի երկիր, որտեղ Սուրիկ Խաչատրյանը կամ Առաքել Մովսիսյանն են հարցեր լուծում, դա արդեն իսկ թուլացնում է վերոհիշյալ պատգամավորների, դիվանագետների եւ պաշտոնյաների դիրքերը: Ունենալով թիկունքում այլ, ավելի բարձր որակ ունեցող պետություն՝ նրանք ավելի ինքնավստահ, ավելի արժանապատիվ կեցվածք կունենան: Դարձյալ՝ «ներքինի» եւ «արտաքինի» փոխկապակցվածության խնդիր է:

Չնայած ապրիլյան պատերազմից քիչ ժամանակ է անցել, եւ դատողություններ անելը թերեւս վաղ է, բայց առայժմ ներքին կյանքում փոփոխություններ չեն զգացվում: Հրազդանում անցկացված քաղաքապետի ընտրությունները ոչնչով չէին տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից: Ընտրական օրենսգրքի քննարկումների շրջանակներում ՀՀԿ-ի ներկայացուցիչները երկու ոտը դրել են մի կոշիկի մեջ եւ որեւէ սկզբունքային հարցում պատրաստ չեն փոխզիջման գնալ: Այսպիսով դրական ազդակներ առայժմ չկան` չհաշված Միհրան Պողոսյանի հրաժարականը, որը, սակայն, այդ պաշտոնյան ներկայացրել է բավականին տարօրինակ հիմնավորումներով:

Պետք չէ խորը սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ հասկանալու համար, թե հատկապես որ երեւույթներն են եւ որ անձինք են զայրույթ առաջացնում հասարակության շրջանում: Քանի որ պարզ է, որ Հայաստանի եւ Արցախի գլխին կախված վտանգն իսկապես լուրջ է, եւ մեզ միասնական դիմադրության տարիներ են սպասվում, հենց իշխանության շահերից է բխում այդ՝ ակնհայտ լպիրշ եւ ամբարտավան «երեւույթները» նվազեցնելը:

…Սակայն հայտնի գործելաոճը եւ հայտնի «պերսոնաժներին» տեղին (բայց զուսպ) թիրախավորելը չի նշանակում համատարած «չեռնուխա» տարածելը: Ես հասկանում եմ, որ հասարակության մի մասը ծարավ է ցեխարձակումների՝ անկախ նրանից, թե ով է թիրախը եւ ինչ հիմքեր կան բացասական էմոցիաները շաղ տալու համար: Բայց, օրինակ,  անձնական վիրավորանքները «ՎիվաՍելի» տնօրենի եւ նրա ընտանիքի հասցեին, կարծում եմ, նման հույզեր բորբոքելու «տեղեկատվական առիթ» չեն կարող լինել: Չխորանալով «ռոումինգների» եւ այլ տեխնիկական խնդիրների մեջ՝ ասեմ. այս հարցում «թույնի չափաբաժնի» արձակումը, մեղմ ասած, գործին չի օգնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    +

  2. Հ.Շ. says:

    Թէ Հայաստանում, պետական մակարդակի վրայ, կան՝ անպարկեշտ, անբարոյ, անզգամ եւ տեւաբար օրէնքը խախտող անձիք, ասենք՝ շատ հնարաւոր բան է:

    Սակայն անպարկեշտութեան, անբարոյութեան, օրէնքի խախտումների վերաբերող՝ ժողովրդային անծայրածիր գանգատները, կարծիքները, ամբաստանութիւնները, պարզապէս չեն հիմնված որեւէ փաստերի վրայ, կամ ել ուղղակի եւ բաւարարաչափ փաստերի վրայ:

    Հեքեաթները, ըսի-ըսաւները, առասպելներն ու երեւակայական-զգացական թռիչքները, նախանձոտ յերիւրանքներն ու բնազդային թքարձակումները, շփոթվում են տարրական, փաստացի իրականութեան հետ: Կան անսահման վերագրումներ, յուզալից ենթադրութիւններ, գրգռիչ վարկածներ, ինտուիտիվ համոզումներ, որոնք կարող է որ – գոնէ մասամբ -համապատասխանեն իրականութեան, սակայն չկան, հանդարտութեամբ եւ խնամքով չեն որոնվում, հաւաքվում ու պատրաստվում՝ հաստատ, ամուր, առարկայական փաստեր: Լուրջ աշխատանքով եւ բծախնդրութեամբ պատրաստված՝ իրաւացի մեղադրանքի տոկուն թղթածրարներ:

    Այս դրութիւնը նպաստում է իսկական կաշառակերներին, իսկական աւազակներին, այն անձերին որոնք, արդարեւ, անպայման պէտք է որ դուրս քան պետական ոլորտից, որովհետեւ վնաս են բերում երկրին եւ ազգին:

    Շատ աւելի լուրջ, մեդոտական եւ ժրաջան մօտեցումով պէտք է ձեռնարկել Պետութեան օրինական մաքրագործման աշխատանքը, քան թէ ինչ որ կատարվում է մինչ օրս, այդ ուղղութեամբ:

    Եւ շատ ել դժվար պէտք չէ լինի փաստացի, կանոնաւոր ամբաստանութեան գործընթացը, փաստել գտնելու եւ կուտակելու աշխատանքը, որովհետեւ խնդրոյ առարկայ անձերը անպայման շատ խելացի մարդիկ չեն: Նաեւ, այս օրերին կան արդիական լայնածավալ միջոցներ, կատարելու համար հաստատ տվեալների հարկաւոր որոնումը, զտումն ու ու արձանագրութիւնը:

    Վերեւ բացատրված լուրջ գործընթացը, քանի՞ անգամ – եթէ երբեւիցէ – կիրարկված է արդեօք, մինչեւ այսօր:

    Մինչ, ընդհակառակն, կարելի է հեշտօրէն նշել բազմաթիւ պարագաներ, երբ կատարված են հանրային, սոսկալի ամբաստանութիւններ, առանց օրեւէ փաստացի հիմնաւորման, առանց նշո՛յլ մը իսկ առարկայական փաստի:

    Իշխանութեան հետ կապ ունեցող իւրաքանչիւր եւ ամէ՛ն մէկ քաղաքական անձնաւորութիւն, անմիջապէս եւ ինքնաբերաբար, մեքենաբար, իր պաշտօնի բերումով միայն՝ պիտակել անպարկեշտ, անբարոյ եւ աւազակ, ընթացք մըն է որ չի տանիր դէպի խնդրի որեւէ լուծում: Այդ մօտեցումը կարող է միայն վիրաւորել – կամ պետական պաշտօնից հեռու պահել – արժանի անձիքը, եւ աւելի առիթներ ընծայել, որ անարժանները տեղավորվին այդտեղ:

    Նաեւ այս պաճառով է որ Սփիւռքի հայերու մասսական մեծամասնութիւնը
    (բացի Հայաստանից արտագաղթացները, որոնք ընդհակառակն, ամենածայրահեղ կատարողներն են վերեւ նշված՝ անհիմն, մակերեսային, թեթեւսոլիկ եւ աժան զրպարտութիւնների ֆոլքլորին),
    նամանաւանդ արեւմտեան մտածելակերպի եւ աշխատելակերպի վարժ հայերը, շատ ել ականջ չեն կախում Երեւանի փողոցային հարթակների վրայ, Լոս-ի հեռուստատեսիլի հայկական հաղորդումներում կամ ել Համացանցում՝ տեւաբար հնչող պոռչտուքներին, գոռում-գոչումներին:

    • Հ.Շ. says:

      Հիմա նշենք երկու մասնայատուկ օրինակներ:

      . Երբ որ, ամբասանութեան ծանրութեան համապատասխան չափաստիճանով՝ առարկայական եւ անհերքելի փաստ յայտնաբերվեցաւ՝ Միհրան Պողոսյանը կոչեցեալը հարկադրվեցաւ հրաժարելու իր պետական պաշտօնից, առ յաւէտ ամօթով ծածկելով իր եւ իր տոհմի անունը: Թեկուզ տակաւին բաւարար չէ խնդրոյ առարկայ վարքագծի հետեւանքը, սակայն գոնէ կայ հետեւանք, եւ այս անարժան անձը գոնէ դուրս շպրտվեցաւ Պետական կառոյցից: Իսկ իրեն յաջորդողն ալ, ի հարկին, օրինակ կ’առնէ պատահածէն, ինքզինք կարգին պահելու համար:

      . Իսկ ահա հակառակ օրինակ մը,
      ծայրագոյն աստիճանի՝

      Տարիներէ, տասնամեակներէ ի վեր, Հայաստանի Հանրապետութեան այժմու Նախագահին կը վերագրվի բաղդախաղի մոլութիւն:

      Փողոցի խօսակցութիւններից անդին, եւրոպական միջազգային ատեանի եւ համայն աշխարհի առջեւ, զինք այս նիւթով խայտառակելու միտող արարք իսկ տեղի ունեցաւ, այդ ալ անձի մը կողմէ որ իրաւաբանի վկայական ունի:

      Դեռ այս կայքէջում, այսօր իսկ հրատարակված յօդվածի մը մէջ, կը լսենք նախկին ազատամարտիկի մը ճառը, ուր ան, նախագահին վերագրվող «խումարճիյութեան» նոյն վերագրումը կը գործածէ, ամբաստանելու համար որ այդ մոլութիւնը ազգային գերագոյն շահերին կը վտանգէ, քանզի Պետութեան պետը կարող է բաղդախաղի մտայնութեամբ տնօրինել նաեւ երկրի եւ ազգի ճակատագիրը:

      Ասկէ աւելի ծանր ու ահաւոր ամբաստանութիւններ կարելի չէ երեւակայել:

      Մինչ… ո՞ւր է նվազագոյն փաստը, այս նիւթի վերաբերեալ:

      Խնդրեմ, ասէք, կամ գոնէ, դուք ձեր մտքին մէջ ասացէք՝ ի՞նչ են առարկայական փաստի տարրերը, հիմնավորելու համար այս ծայրագոյն աստիճանի մեղադրանքները:

      Իսկ թէ որ չկան, ո՞նց կարելի է ընդունիլ վերեւ նշված վերաբերմունքները, ներառեալ Ազգային Ժողովի անդամի մը կողմէ, որ նաեւ – գոնէ թուղթի վրայ – իրաւաբան է:

      Ըստ անմեղութեան կանխավարկածի, անհրաժեշտ չէ փաստել մեղադրեալի անմեղութիւնը: Ամբաստողը կը կրէ փաստի բեռը (burden of proof) :

      Հետեւաբար, հաստատ փաստի չգոյութիւնը արդէն բաւարար է որ տեղի չունենան այդպիսի հանրային զրպարտութիւններ – որոնք վերջին հաշվով վնասում են մանաւանդ ամբողջ Պետութեան, երկրին ու ազքին – :

      Այսուհանդերձ, Օրէնքից անդին (կամ աւելի ճիշդ՝ասդին…), եկէք մի քիչ նայինք թէ որքան իրականանման է, plausible է, այդ ամբաստանութիւնը:

      Բաղդախաղի մոլի անձը պէտք է որ շատ յաճախակի կերպով յագեցնել ջանայ իր մոլութիւնը: Հետեւաբար, պահպանողական հաշիւով, ասենք որ Նախագահը հիւանդագին պահանջքը ունի ամիսը մի անգամ, ամիսը մի անգամ միայն, լուրջ բաղդախաղ խաղալու:

      Այս մարդը պետական բարձրագոյն պաշտօնները վրայ է, գոնէ 1Օ տարիներէ ի վեր: Դեռ աւելի է անշուշտ, բայց գոհանանք Վարչապետի պաշտօնով, որպէս այս վերլուծման առնչվող ժամանակագրական սկզբնակէտ:

      Ուրեմն, ամենապահպանողական հաշիւով, այս մարդը, մինչեւ օրս, գոնէ 120 անգամներ բաղդախաղի մեծ շեղումներ ունեցած է:

      Եւ նվազագոյն առարկայական փաստը չկա՞յ, այս «իրողութեան»…

      Ո՞ւր է ան այդպէս խաղում: Ասում են (ա՜խ, այն «ասում են»ը…), Մոնթէ-Քարլո: Այդպէս ասեց յատկապէս Տիկին ԱԺ-ի պատգամաւոր/փաստաբանը:

      120 անգամ այս մարդը Մոնթէ-Քարլո գացած է, երբ Վարչապետ ապա Նախագահ էր, եւ ոչ ոք չէ նկատած ասիկա… Ունեցած է այդ թիւով աննշմար, գաղտնի, անբացատրելի բացակայութիւններ, երկրից…

      Իսկ որեւէ նկար չկա՞յ… Այս օրերին երբ ամէն անձ իր գրպանը ապարատ ունի: Երբ ամէն կողմ, հիւրանոցների անցքերում, քազինոներում, փողոցներում՝ անհամար ֆոտոխցիկներ կան:

      Այս պարագային, նկատի առնելով մանաւանդ մեղադրանքի ծանրութիւնը, բերանացի վկայութիւնը ինքնին բաւարար չէ: Սակայն ամէն դէպքում՝ ա՛յդ իսկ չկայ ! Բերէք գոնէ մի քանի հատ (corroboration-ի համար) հաւատալի վկաներ, որոնք գոնէ անցած 10 տարիների ընթացքին գոնէ 120 առիթներից մէկին, տեսել են Հայաստանի Նախագահը բաղդախածի սեղանի մը առջեւ… Այդքանը իսկ չկայ…

      Եւ այս ամէնով, բառացիօրէն հերոսներ կը նկատվին անոնք որոնք այդպիսի ամբաստանութիւն կը կատարեն՝ Երեւանում փողոցային հարթակի մը վերեւ, Լօս-ի հայկական հեռուստատեսիլից, կամ մինչեւ իսկ՝միջազգային բեմի վրայ, համայն աշխարհի առջեւ:

      Մեր ներքաղաքական հետամնաց կրկեսում, շատ քիչեր հետաքրքրված են տարրական ճշմարտութեամբ: Իսկ ժողովուրդի մի խեղճ հատվածն ել անմտօրէն կուլ է տալիս ամէն խօսք, միակ պայմանով որ վարկաբեկիչ լինի իշխանաւորների – կամ պարզապէս կեանքի յաջողութիւն գնտողների – նկատմամբ:

      Ցաւալի է:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հասկանալով Ձեր վրդովմունքը զրպարտությունների և զրպարտիչների նկատմամբ, ընթերցեցի Ձեր երկարաշունչ մեկնաբանություն բողոքը՝ մինչև որ հասա Ձեր սիրելի նախագահի պաշտպանությանը:
        Կներեք, բայց դրանից հետո այլևս ի վիճակի չէի ընթերցել…
        Դրա փոխարեն ներկայացնում եմ Ձեզ և հանրությանը ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հանրային հայտարարությունից մի հատված.

        https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=bErAXNyZbr4

        Եթե որևէ անձի հանրայնորեն զրպարտում են, ապա նա օրենքի ուժով կարող է զրպարտչին մեծ նյութական փոխհատուցում և հանրային ներողություն պարտադրել: /ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 1087.1. /
        Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ է արել Ձեր սիրելին…
        Այդ ՛՛զրպարտությունից՛՛ անմիջապես հետո ՛՛զրպարտչին՛՛ նշանակել է իր խորհրդական, իսկ տարիներ անց՝ իր ներկայացուցիչը Ազգային Ժողովում, ընդ որում, մինչ օրս ՛՛զրպարտիչը՛՛ 50 հազարի կոնի վերաբերյալ որևէ հերքման հայտարարություն չի արել:
        Իսկ Դուք ասում եք՝ չի կարող պատահել…

        • Հ.Շ. says:

          ուրեմն, միա՛կ փաստը,
          Վիկտոր Դալլաքյանի յայտարարութիւնն է…

          չափազա՜նց մանրակրկիտ, առարկայական փաստերի վրայ հիմնված, զուտ հաւատալիութիւն բուրող, ճշգտիտ եւ մանրակրկիտ, կարգին սուրբի վկայութիւն.

          ի դէմ, մնացեալ ամբողջ – մասնագիտական – սկզբունքներին եւ տարրական տրամաբանութեան, զորս վերեւ պարզեցի

          իսկ ամէն պարագայի, այդ յայտարարութեան մէջ իսկ չկան այն անծայրածիր extrapolation-ները որոնք լսեցինք ու կը լսենք այս նիւթով, տեւաբար

          չեմ ասում չի կարող պատահիլ,
          ասում եմ, ամէն բան նկատի առնելով՝
          բաւարար փաստ չկայ

          եւ բերեցի օրինակ փաստված շեղումի,
          որու յաջորդեց հետեւանք

          իսկ զրպարտութեան դէմ այդ օրէնքները, աշխարհի ամէն կողմ, նոյն չափանիշներով չեն կիրարկվիր հանրային մարդոց եւ նամանաւանդ քաղաքական անձերի պարագային

          եւ տրամաբանութիւնը ի՞նչ է այդտեղ. եթէ որեւէ անհիմն ցեխարձակում գործողի դէմ մէկը դատ չբանայ, ուրեմն այդ փաստ է որ ան յանցաւո՞ր է

          չեղած տեղը անվերջ՝ «գա՜յլը, գայլը՜» գոռալով,
          երբ որ օր մըն ալ իսկական գայլ լինի,
          թերահաւատութեամբ կ’ընկալվի լուրը

          Երեւանում, քսան տարբեր թաքսիներով որ երթեւեկես մի հիւրանոցի առջեւից, վարորդների խրոխտ հաստատումների հիման վրայ՝ միւնոյն հիւրանոցը – բացառապէս – քսան տարբեր գաղտնի տէրեր ունի, բոլորն ալ անշուշտ պետական անձիք

        • Մարգար Մախսուդյան says:

          Նախ՝ ես չասացի, թե դա միակ փաստն է, երկրորդը, խնդիրն այստեղ ո՛չ թե Դալլաքյանի ի լուր աշխարհի հայտարարությունն էր, այլ դրան անմիջապես հետևող նրան կարևոր պետական պաշտոնների նշանակումը ՛՛զրպարտյալի՛՛ կողմից: Կարո՞ղ եք արդյոք թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող անձի նման վարքը հիմնավորել ասենք՝ բարոյական, կրոնական, քաղաքական կամ իրավագիտական կամ մարդասիրական տեսանկյունից: Ես, համենայնդեպս, շատ խիստ կզարմանամ, եթե գոնե բացատրության պես մի բան լսեմ:
          Ասում եք.
          ՛՛…առարկայական եւ անհերքելի փաստ յայտնաբերվեցաւ՝ Միհրան Պողոսյանը կոչեցեալը հարկադրվեցաւ հրաժարելու իր պետական պաշտօնից, առ յաւէտ ամօթով ծածկելով իր եւ իր տոհմի անունը:՛՛
          Հարգելի Հայդուկ, իսկ Դուք տեղյա՞կ չեք, որ 3 տարի առաջ հար և նման ՛՛առարկայական եւ անհերքելի փաստ յայտնաբերվեցաւ՛՛ նաև այն օրերին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վերաբերյալ: Իսկ ի՞նչ հետևեց դրան.
          1.Մարդը չքմեղացավ, թե ինքը տեղյակ չէ, որ Կիպրոսի օֆշորներում մոտ 10 մլն դոլարի կարողություն ունի:
          2. Կիպրոսի գլխավոր դատախազը եկավ Հայաստան և ԶԼՄ-ներով հայտարարեց, որ իր երկրի օրենսդրությամբ հնարավոր չէ, որ առանց անձի գիտության նրա անունով հաշիվ բացվի:
          3. Մեր դատախազությունից հայտարարեցին, որ մինչև իրենք վարչապետի ստորագրության իսկությունը չստուգեն, որևէ կարծիք հայտնել չեն կարող:
          4. Մեր իրավապահները Ինտերպոլի միջոցով բերման են ենթարկում Աշոտ Սուքիասյան անունով ՛՛գործարարի՛՛, որի նկատմամբ մինչ օրս դատական քննություն է իրականացվում, որտեղ որևէ հույս անգամ չկա, թե կարող է ճշմարտության պես մի բան ջրի երես դուրս գալ:ծ
          https://hetq.am/arm/news/26891/ovqer-en-paylak-hayrapetyani-unezrkman-hexinaknery-ofshorayin-eryaky.html/
          Իսկ մեր հերոսը շարունակում էր պաշտոնավարել, ասես ոչինչ չէր էլ պատահել, մինչև որ քաղաքական մի առևտրի արդյունքում նրան վստահեցին ԱՄՆ-ում մեր դեսպանի պաշտոնը, իսկ կարճ ժամանակ անց, ժամանակակից քաղաքակրթության և տնտեսական թռիչքի առաջատարը՝ ԵՏՄ-ն, տեսնելով, թե ինչպիսի կադր է ՛՛կորչում՛՛ այդ հետամնաց ամերիկաներում, նշանակեց նրան արևելքի տնտեսական գիգանտի՝ ԵՏՄ-ի վարչապետ:
          Պակաս հետաքրքիր չէ նաև մեր հերոսի դերը Նաիրիտ գործարանի սնանկացման և երկրից տասնյակ միլիոնավոր դոլլարների արտահոսքը իրականացնելու բարդ ու պատասխանատու գործում, որի գործով, չնայած ԶԼՄ-ներով հրապարակված և ներկայացված մեքենայությունների, նույնիսկ քննություն չի կատարվել:
          Ներկայացնեմ միայն այդ հրապարակումներից վերջինը՝ 7-րդը:
          https://hetq.am/arm/news/9756/harutyun-araqelyani-bac-faqs-7-y-hh-varchapetin.html
          Այնպես որ, Միհրան Պողոսյանի հրաժարականը / որին դեռ չգիտենք, որևէ լուրջ բան կհետևի՞, թե՝ ոչ / ոչ թե օրինաչափություն էր, այլ ստեղծված ռազմատնտեսական ճգնաժամից չոր դուրս գալուն միտված յուրայինի հարկադրված զոհաբերություն:

          • Հ.Շ. says:

            Համաձայն եմ որ Միհրան Պողոսյանի կացութիւնը տակաւին պղտոր է: Եթէ ամէն բան, անմիջապէս, մեր ցանկութեան համապատասխանէր, այդ անձը պէտք է որ աւելի ծանր հետեւանքներ կրէր իր գործած ամօթալի, անվայել, ամբարոյ եւ անօրէն արարքին համար: Նաեւ, նկատի ունենալով անոր – արդէն նախապէս – ունեցած պաշտօնի բնոյթը, մէկ կողմէն՝ խորապէս ցաւալի է որ այդպիսի անձի մը վստահված էր այդպիսի պաշտօն, սակայն միւս կողմէն՝ այժմ յուսալու առիթ ունինք որ աւելի պարկեշտ եւ ատակ անձ մը կը փոխարինէ անոր, պետական այդ հիմնական դիրքին վրայ:

            Սակայն ահա, Ձեր բերած պատշաճ օրինակի իսկ լոյսին տակ, 3 տարիներու անցքով, արդէն առաջխաղացք չէ՞ այն իրողութիւնը որ, այս անգամ, նոյնանման պարագայի մը, ամբողջական cover up տեղի չունեցաւ, եւ գոնէ լուրջ հետեւանք մը գոյացաւ:

            Նաեւ, մի բան ել ասեմ՝ զուտ օրինական տեսանկիւնից, Տիգրան Սարգսյանի պաշտպանողականը երեւցածին չափ տկար չէ: Զեղծարարութեան բազմաթիւ դէպքեր կան, ուր անձի մը անունը օգտագործվում է, առանց որ ան տեղեակ լինի: Յաճախակի են այդպիսի չարագործութիւններ, նամանաւանդ այդպիսի մթին, ընդյատակեայ դրամատուներու մէջ, ուր շատ ել նախնական քննարկումներ չկան…

            (Ի դէպ, ի տարբերութիւն նախկին վարչապետի պարագային, Պողոսյանի անունը ուղղակի չէ որ մէջտեղ ելաւ, այլ փաստաբանական գրասենեակի մը գաղտնի թղթերի արտակարգ բացայայտման շնորհիւ… Տարբերութիւն մը, որ մի քիչ աւելի հաւանական կը դարձնէ առաջինին պաշտնապողականը, այն իմաստով որ, եթէ իրապէս փողերը փախցնել ու թաքցնել ուզած ըլլար, ան պիտի անցնէր մի քիչ աւելի բարդ կառոյցների ընդմէջէն, քանզի չափ մը կայ նոյնիսկ յիմարութեան: Ասիկա չի նշանակէր որ խնդրոյ առարկայ անձը անմեղ է, սակայն կը նպաստէ կասկածի ազդակին, որ քրէական օրէնքի մէջ, ի նպաստ ամբաստանեալին է: )

            Ամէն դէպքում, պէտք է մէկ բանի լաւապէս անդրադառնալ՝ մեր ուզած մաքրագործումը կարող են կատարել միայն պետութեան մէջ գտնվող – կամ պետութեան հետ կապ ունեցող -անձիքը… Եթէ մենք զանոնք բոլորը, բոլո՛րը անխտիր, հապճեպօրէն եւ մեքենաբար, նկատենք որպէս գարշելի էակներ, մենք մեզ տեղաւորում ենք անելի մը մէջ, ծայրը խցված փակուղիի մը մէջ:

            Հենց այդ տրամաբանութեամբ է նաեւ որ ամբաստանութիւնները պէտք է ըլլան լաւապէս հիմնավորված, փաստացի, եւ ոչ թէ բնազդային, մակերեսային, բխած ինչ-որ յանցանքի ու մեղքի կանխավարկածի մը վրայ – այդ ալ՝ անյեղաշրջելի – :

            (Իսկ Նախագահին մասին վերեւ նշված, երկրորդ կարգի, «մեկնաբանական» կէտերը դարձեալ կ’ընդգծեն որ այդ ուղղութեամբ միակ – թէական – փաստը մէկ անձի մը կողմէ արտասանված, վիճելի խօսքեր են, որոնք ամէն պարագայի շատ հեռու են հիմնաւորելու այդ նիւթով արտայայտված ծայրագոյն ամբաստանութիւնները: Եւրոպական ասուլիսի մէջ կատարված սայթաքումի ընթացքին մինչեւ իսկ աստղաբաշխական գումար նշվեցաւ. այդ թիւը ո՞ւրտեղէն բխած էր արդեօք… Զայն օդին մէջ շպրտոծի խելապատիկէն միայն: Եւ այդպիսի թեթեւսոլիկ ընդդիմադիրնե՞ր են որ իբրեւ թէ փրկելու են երկիրն ու ազգը… «pass!»… տեղին է ըսել…)

  3. Ruben says:

    Ավելի ճիշտ կլիներ ասել, որ այսօրվա դիվանագետները, նախարարները, պատգամավորները, որոնք ներկայացնում են մեր երկիրը միջազգային ասպարեզում, ունեն Սուրիկ Խաչատրյանի եւ Առաքել Մովսիսյանի մասնագիտական պատրաստվածության, կամային հատկանիշների եւ ինտելեկտի մակարդակ:
    Դրանց, իհարկե, չես համեմատի կրնկատականք (подкаблучник) Հեյդարի (նախիջեւանցի Նժդեհի «զեմլյակի») որդու հետ:
    Մեր իշուց ընգածների կնանիք հո Շամիրամ չե՞ն:
    Ավելին՝ դրանք (մոմ բռնողները) Արա չեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930