Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոց տեղափոխված հղի կնոջն ու պտղին վտանգ չի սպառնում. (Թարմացված)

Ապրիլ 26,2016 00:55

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի ուղեւորներից մեկին, ինչպես տեղեկացրել  էինք, վիրահատում էին «Արմենիա» բժշկական կենտրոնում:  Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ պայթյունից տուժածներից՝  14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։

Տուժածների մեջ եղել է հղի կին, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ եւ պտղի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային վնասվածքներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ կենտրոն էին տեղափոխվել  6 տուժած. նրանց մոտ մակերեսային այրվածքներ են, ավելի շատ շոկային վիճակ է, կյանքին սպառնացող վտանգ չկա:

Հիշեցնենք, որ այսօր 21.51-ին Հալաբյան փողոցում Բոգդան մակնիշի ավտոբուս է պայթել, ըստ նախնական տեղեկատվությունների` կա 2 զոհ:

Քիչ առաջ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սոնա Տրուզյանը ավտոբուսի պայթյունի դեպքի վայրից լրագրողներին փոխանցեց, որ տուժածների ընդհանուր թիվը 9-ն է, որոնցից զոհվել է 2 անձ

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930