Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախին աջակցություն բերած՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչներին

Ապրիլ 26,2016 17:07

Ապրիլի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքների պատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը ողջունել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Արցախի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի և ցուցաբերած աջակցության համար:

«Այն միասնությունը, որ այս օրերին Արցախի շուրջ ձևավորել է աշխարհասփյուռ հայությունը, մեկ անգամ ևս վկայում է հայի ոգու անպարտելի լինելու մասին: Այդ իմաստով, Արցախի ժողովրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների, ինչպես նաև արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, հատկապես այս օրերին, Արցախի կողքին են»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի:

DSC_0946

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, պատվիրակության անդամ և նախաձեռնության համահեղինակ Սամվել Զաքարյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին առաջին լուրերը լսելուն պես՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգնության ձեռք մեկնել Արցախին: Ս. Զաքարյանի խոսքով՝ բացի նյութական աջակցությունից, տեղի շատ հայեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես ներկա գտնվել Արցախում և պաշտպանել հայրենիքը:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930