Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Ապրիլ 26,2016 19:37

Ապրիլի 20-24-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի և վիրահայ հասարակական կազմակերպություններ հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 20-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացել է դասական երաժշտության համերգ՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի հայազգի ուսանողների մասնակցությամբ:

Ապրիլի 21-ին «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում մեկնարկել է նկարչուհիներ Արևիկ Մկրտչյանի, Մանան Մուրադյանի և Գոհար Հարությունյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 տասնյակ գեղանկարների ցուցադրությամբ:

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության պատարագներ, որոնց մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հատուկ արարողություն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930