Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կիպրոսում, Սերբիայում և Ալբանիայում

Ապրիլ 27,2016 11:22

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին Կիպրոսում և Սերբիայում:

Ապրիլի 14-ին Կիպրոսի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը, որից հետո ելույթ ունեցավ կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

Ապրիլի 20-ին Նիկոսիայի համալսարանի UNESCO–ի ամբիոնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի նախաձեռնությամբ հրատարակված «Հայկական Ցեղասպանությունը 1914-1923թթ. և անոր նախորդող տարիներին Յոյն Կիպրական մամուլին ընդմեջեն» խորագրով գրքի հունարեն և անգլերեն տարբերակի շնորհանդեսը:

Ապրիլի 23-ին Նիկոսիայում տեղի ունեցավ երիտասարդական քայլարշավ Նիկոսիայի Մակարիոս պողոտայից դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, այնուհետև դեպի Ս.Աստուածածին եկեղեցին: Եղեռնի Նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ Տ. Նարեկ Արքեպիսկոպոսը և կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Տեղի ունեցավ նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Նիկոսիայում տեղի ունեցավ իրազեկման ավանդական հեծելարշավը, որի ավարտին Սուրբ Աստուածածին եկեղեցում կատարվեց Սուրբ Պատարագ:

Սերբիայի հայ համայնքը ապրիլի 24-ին Սուրբ Գաբրիելի եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառում և մոմավառություն` ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Բացման խոսքով հանդես եկավ Սերբիայի հայ համայնքի փոխնախագահ Մարինե Մանուկյանը` դատապարտելով Արցախի հանդեպ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան:

«Ցավում ենք և դատապարտում» խորագրով միջոցառման ընթացքում Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող ելույթներ ունեցան համայնքի այլ ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսման կարգ:

Ապրիլի 24-ին Ալբանիայի հայ համայնքը և ՀՀ պատվավոր հյուպատոս Վ. Փիրանյանին Տիրանայի «Սար» հյուրանոցի դահլիճում կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Տիրանայում և Դուրրեսում բնակվող հայերը: Ցեղասպանությանը նվիրված ելույթներից հետո ներկաները դիտել են Արցախի մասին հայ երիտասարդների պատրաստած վավերագրական ֆիլմը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930