Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ծանր վիրավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը (Տեսանյութ)

Մայիս 04,2016 17:15

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Ըստ «Լոռի» հեռուստաընկերության՝ նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց:

Անդրանիկ Հարությունյանին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է , բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:

Ա. Հարությունյանը 61 տարեկան է, եւ կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր, սակայն Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա եւ լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է եւ նա եւս գտնվում է սահմանամերձ շրջաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Самаел Микаелян says:

    Анлраник джан, здоровья тебе и терпения.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031