Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բոլոր բնակիչների համար չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը

Մայիս 05,2016 16:45

Ստեփանակերտ, 5-ը մայիսի, 2016թ. Հետևելով նախօրեին հրապարակած հայտարարությանը և խրախուսվելով հանրային աջակցությամբ, Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին կայացրած որոշումը կգործի Արցախի բոլոր բնակիչների համար: Տեղեկացնում ենք, որ չեղարկվելու են բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված առկա իրավիճակի հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:

Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում են տույժեր և/կամ վերամիացման վարձեր, եթե բաժանորդը նախատեսված ժամկետում չի վճարում կապի ծառայության համար, սակայն ընկերությունը գիտակցում է բնակիչների իրավիճակը՝ պատրաստ լինելով հնարավորինս կանգնելու նրանց կողքին:

Ըստ որոշման՝ նրանց հաշիվները լուծարելու փոխարեն կսառեցվեն ընկերության կողմից, ինչի արդյունքում չեն հաշվարկվելու տույժեր և վերամիացման վարձեր:
Այն բաժանորդները, ում ծառայություններն անջատված են վարձն ուշացնելու կամ չվճարելու պատճառով, կվերամիացնեն իրենց ծառայություններն առանց վերամիացման վարձը վճարելու: Մուծման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ս.թ. մայիսի 30-ը: Իսկ տույժերի և/կամ վերամիացման վարձերի համար արդեն վճարված գումարներն ընկերության կողմից կփոխանցվեն տվյալ բաժանորդների հաշիվներին:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պատրաստակամ է իր հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու Արցախի ժողովրդին նաև վերջին մարտահրավերների պայմաններում:

 

Ղարաբաղ Տելեկոմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031