Լրահոս
Օրվա լրահոսը

Անլուրջ մոտեցում լուրջ հարցում

Մայիս 07,2016 18:00

Երեկ կառավարությունը քննարկեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը: Բայց հավանություն տվեց նախագծի վերաբերյալ սեփական եզրակացությանը. «Նախագծի ընդունումը ՀՀ կառավարությունը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ՝ արտաքին գործոնները»:

Կառավարության եւ ԱԳՆ-ի անհստակ ձեւակերպումների պատճառով երեկ բավական մեծ աժիոտաժ եւ շփոթ առաջացավ: Հետո թե կառավարության, թե ԱԳ ներկայացուցիչները ստիպված եղան լրացուցիչ պարզաբանումներ տարածել: Պետական մարմինների նման վերաբերմունքը Հայաստանի համար այս կարեւորագույն հարցին, առավել եւս այս փուլում, առնվազն անլուրջ է: «Եթե ես քաղաքական ղեկավարության մեջ լինեի` ԼՂՀ-ի ճանաչումն այս պահին ինձ համար պետք է լիներ հաշվարկված: Հաշվարկված` դաշնակիցների եւ մնացյալ ամեն ինչի մասով: Իսկ որպես ժեստ` ցույց տալու համար այդ սպառնալիքը` այ, կճանաչենք, տեսեք` ի՞նչ քննարկումներ եղան, ես կարծում եմ, լուրջ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031