Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Մուկուչյան. «Թիկունքս ամուր է ձեզնով»

Մայիս 13,2016 08:05

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակել է հետեւյալ ուղերձը. «Հիմա նույնիսկ չեմ կարողանում անհրաժեշտ բառեր գտնել, խոսքերն այժմ ավելորդ են թվում։ Սիրո ալիքը հասավ բոլորին և այնքան տարածվեց, որ անգամ ես չէի կարող պատկերացնել։ Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք։ Սիրում եմ Ձեզ անսահման»:

Վաղը՝ մայիսի 14-ին, կկայանա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։

Ավելի վաղ՝ առաջին կիսաեզրափակչից հետո նա երկրպագուներին էր հղել տեսաուղերձ, որում մասնավորապես ասել էր. «Դուք ինձ ստիպում եք, որ ես ամսի 14-ին փորձեմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031