Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքմենստանի նախագահը մեկ տարվա ընթացքում 4 գիրք է գրել. Vesti.ru

Մայիս 23,2016 12:43

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ավարտել է գորգագործության մասին իր հեղինակած գիրքը, որը չորրորդ գիրքն է, որ գրել է այդ երկրի նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում։ Այդ մասին հայտնում է ռուսական vesti.ru լրատվականը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թուրքմենական ԶԼՄ-ները հաղորդում են, որ գորգագործության թուրքմենական ավանդույթներին նվիրված Բերդիմուհամեդովի հեղինակած գիրքը հիանալի նվեր է թուրքմեն ժողովրդի համար, որը, վստահաբար, մեծ հետաքրքրություն կառաջացնի ընթերցողների շրջանում։

Տեղեկացնենք, որ այդ գիրքը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած երկրորդ գիրքն է, որը նվիրված է գորգագործությանը։ Այս թեմային նվիրված նախագահի հեղինակած առաջին գիրքը՝ «Կենդանի լեգենդ» վերնագրով, լույս էր տեսել դեռևս 2011թ-ին:

2016թ. հունվարին լույս տեսավ Թուրքմենստանի նախագահի հեղինակած ասացվածքների և իմաստությունների ժողովածուն, դրանից հետո՝ նույն թվականի մարտին, լույս է տեսել «Թեյ. դեղ և ներշնչանք» գիրքը, բառացիորեն մեկ ամիս անց լույս է տեսել նաև ձիերի վերաբերյալ Բերդիմուհամեդովի աշխատությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031