Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Լիսկան դիրքից փախնող է եղել»

Մայիս 25,2016 20:41 Share

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանն անդադարձել են Վահան Բադասյանի հայտարարությանը:

Սուրիկ Խաչատրյանը Բադասյանին շանտաժիստ է անվանել՝ նշելով, որ կյանքում դիրքերից չի փախել՝ ո՛չ մինչեւ 1994 թվականը, ո՛չ էլ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում:

https://www.youtube.com/watch?v=nqZmnAknqS4

Իսկ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ չի ճանաչում Վահան Բադասյանին, եւ կրկին շանտաժ է անվանել հայտարարությունը:

Aravot.am-ը խնդրեց Վահան Բադասյանին անդրադառնալ այս հայտարարություններին:

«Ռինգից հետո բռունցքները չեն թափահարում: Ռինգը եղել է ամսի 4-ին, 5-ին, ամսի 4-ին էլ ես այդ մասին խոսել եմ: Քառօրյա պատերազմի օրերն են եղել, երբ նշված մարդիկ եկել են նկարահանվելու եւ նկարահանվել են: Իրենք դիրքերից փախած են, իրենք դիրքեր ոչ մի անգամ էլ չեն եկել: Թեկուզ Մանվել Գրիգորյանին գովաբանել է Ղարաբաղի նախագահը, թեկուզ Հայաստանի նախագահը, թեկուզ մամուլի խոսնակը, թեկուզ մյուսները-մյուսները, դա կապ չունի, նրանք դա արել են իրենց իշխանական բուրգը պահելու համար:

Բայց թե՛ Լիսկան, թե՛ Մանվելը, թե՛ մյուսները, հիմա ասում եմ, եւ ասել եմ, միշտ եղել են ավելորդներ, հատկապես՝ Լիսկան դիրքից փախնող է եղել, հիմա ինքը կուզի շանտաժիստ ասել, շանտաժիստ չասել, ես չեմ ընդունում այդ խոսակցությունները: Ասում եմ եւ վերջ, նա 1994 թվականին դիրքը թողել փախել է եւ հանձնել Հորադիզը, հիմա ես ասում եմ պատասխանատվությամբ՝ դիտավորյալ եւ պայմանավորված պաշտոնական Երեւանի հետ: Ովքեր են եղել պաշտոնական Երեւանի պատասխանատուները 1994 թվականի հունվարի 5-ին, վերցրեք ինքներդ թերթեք, թե ովքեր են եղել պատասխանատուները: Եթե ես սխալ եմ ասում, թո՛ղ դատի տան ինձ: Ես ասել եմ եւ վերջ, մեկնաբանություններ չեմ ուզում անել»,- ասաց Վահան Բադասյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե Վահան Բադասյանին չի ճանաչում, նա ասաց. «Միգուցե հիվանդ է, չի հիշում: Ես եղել եմ, կամ, կմնամ, եթե չի ճանաչում՝ իր խնդիրն է: Իրեն հարցրեք՝ միգուցե հիշողության հետ խնդիր ունի, միգուցե՝ ոչ, դա իր խնդիրն է, միգուցե հիվանդ է մարդը: Ադրբեջանցիներն էլ են ինձ ճանաչում, եւ ադրբեջանցիներն էլ են ինձ հայհոյում, հիմա թո՛ղ Մանվելի նման մեկն էլ ինձ հայհոյի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Թո՛ղ ինձ հայհոյողը Մանվելի նման լինի»:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը ներկայացրել էր Մանվել Գրիգորյանի հետ կատարված միջադեպի մանրամասները: 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սեյրան Մինասյան says:

    Բարև Ձեզ
    Ապրես Վահան:

    մանվել, լիսկա և նմանակներ, լսելով ձեր անհոդաբաշխ ելույթները հայրենի հողը որպես անկարևոր տարածքներ ներկայացնելու մասին, այդպիսի ստրակամիտ ձևով , ես նորից ընթերցեցի Խորենացու Ողբը:
    Հորդորում եմ ընթերցեք նաև դուք, եթե իհարկե կարդալ գիտեք:
    մանվել, լիսկա, վահրամ, ռուստամ և նմանակներ, դուք ձեզ չեք տեսնում այստեղ:
    Մեջբերում.
    ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՂԲԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:

    Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

    Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

  2. Զինվորական says:

    լիսկան որ դիրքից փախնող է դա 100%

  3. Վարազ Սյունի says:

    Մարդը նախկինում 3 անգամ պաշտոնապես դատված է,բայց… Սյունիքի մարզպետ է:

  4. Աբրահամյան Վ. Գ. says:

    Պետք է հիշել, որ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում արդեն հին սերունդի հրամանատարները չէին համապատասխանում նոր իրավիճակին: Դրա համար Ստալինը շատ մեծ կորուստներից հետո բոլորին փոխեց ու ղեկավարման եկավ հրամանատարների նոր սերունդ, որը պարգևեց հաղթանակ: Հիմա պարտադիր չէ շատ մեծ կորուստներ ունենալ ու հետո մտածել դրա մասին, քանի որ այդ հետոն կարող է նաև անդառնալի լինի: Պետք է դրանց հեռու պահել բանակից ու այն վերակառուցել տաղանդավոր ու հայրենասեր կադրերի միջոցով: Եթե մեր ղեկավարները հայրենասեր են, ապա նրանք առանց ամաչելու պետք է արագ լուծեն նման սուբյեկտիվ բնույթ ունեցող հարցերը:

  5. vahan says:

    ՎԱՀԱՆ ՋԱՆ ՍՐԱՆՔ ՈՆՑ ՊԵՏՔԱ ՃԱՆԱՉԵԻՆ ՔԵԶ նրանք քեզանից շաաաատ հետո էին մտնում ազատագրված տարացքները հո քեզ նման խելառ չեն վոր կռվին մասնակցեն բա թալանը օվ անի

Պատասխանել