Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ամբողջ հարցն այն է, թե որքանով է լսելի Հայաստանի ձայնը ԵԱՏՄ-ում. «Հայկական ժամանակ»

Հունիս 01,2016 10:55

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի ելույթը առնվազն նշանակալից էր։ Սարգսյանը ԵԱՏՄ-ի բարձրագույն ամբիոնը օգտագործեց հենց այդ կառույցի նկատմամբ իր ունեցած վերապահումները բարձրաձայնելու համար:

Լուրջ վերապահումը վերաբերվում էր գազի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծմանը, որը մեր տնտեսության համար սկզբունքային նշանակություն ունի։ «Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, որը սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները։ Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով։ Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը։ Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարեւոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը։ ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Խնդիրն այն է, որ միասնական տնտեսական տարածքի մաս կազմող Հայաստանում նավթամթերքների եւ գազի գները մի քանի անգամ ավելի թանկ են, քան այդ նույն տարածքի մաս կազմող Ռուսաստանում, Ղազախստանում…։ Դրա հետեւանքով Հայաստանում արտադրված ապրանքների ինքնարժեքը ավելի բարձր է ստացվում, եւ դրանք անմրցունակ են դառնում մասնավորապես ՌԴ շուկայում։

Մյուս կողմից, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը սահմանափակել է իր ազատությունները այլ երկրների հետ առևտուր անելու առումով։ Եվ այդ անհավասարությունը հաղթահարելու իմաստով նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների ձևավորումը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Եթե մեզ մոտ գազը, բենզինը, դիզվառելիքը լինեն նույնքան էժան, որքան Ռուսաստանում, ապա մեր տնտեսվարողներն էլ կարտադրեն ցածր ինքնարժեքով ապրանքներ եւ կկարողանան մուտք գործել ռուսական շուկա։ Սակայն այդ ընդհանուր շուկաների ձևավորման հարցում ԵՏՄ-ն, մեղմ ասած, դանդաղկոտություն է ցուցաբերում։

Հիմա ամբողջ հարցն այն է, թե որքանով է լսելի Հայաստանի ձայնը ԵԱՏՄ-ում, ինչ հետեւություններ կանեն Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ-ական գործընկերները, ինչ հետեւանքներ կունենա դա։ Արդյոք իզո՞ւր չէր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930