Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Արցախում պետք է դադարեցվեր քաղաքական կուսակցությունների գործունեությունը

Հունիս 08,2016 17:28

«Արցախը պատերազմի մեջ է, Արցախը թշնամուն դեմ դիմաց կանգնած է, Արցախում ամեն օր արյուն է թափվում, ուրեմն՝ հատուկ վերաբերմունք է պետք նաեւ քաղաքական կյանքում»,- հունիսի 8-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա համարում է, որ Արցախում ընդհանրապես պետք է արտակարգ վիճակ հայտարարվեր, մոբիլիզացիա տեղի ունենար. «Պետք է տագնապ լինի, պետք է դադարեցվեր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որովհետեւ պատերազմի մեջ է՝ մեր հայրենիքի մասը: Մեր հայրենիքի մասը պատերազմի մեջ է, հիմա դուք ասում եք՝ թույլ տվե՛ք նավակը ցնցեն, թո՛ղ խորտակեն այդ նավակը, ես դրա հետ համաձայն չեմ: Պատերազմի մեջ է, չենք հայտարարել, բայց մենք գիտենք, ովքեր չգիտեն, ավելի վատ իրենց համար: Այնտեղ պատերազմ է, չի՛ կարելի նավակը ցնցել»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատագամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ որոշ մարդիկ քաղաքական նպատակներով փորձում են Արցախը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնել. «Այս իրավիճակում մեր ներքին խոհանոցը միջազգային հանրությանն էլ հասու դարձնելը ես անընդունելի եմ համարում: Ես համաձայն եմ, որ Արցախը պատերազմող երկիր է, հենց դրանով Արցախը տարբերվում է Հայաստանից: Ինչքան էլ ասենք՝ Արցախը Հայաստանն է, այդպես չէ, նույնիսկ մեր սահմանամերձ գոտիները Երեւան չեն, մարդիկ այնտեղ պատերազմում են, իրենց կաշվի վրա են զգում, մենք ընդամենը պետք է գնահատական տանք, օգնենք, սա ուրիշ խնդիր է: Մտահոգիչ է այս նախընտրական տարում Արցախը դարձնել շահարկման առարկա եւ ես դրա ծիլերն եմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930