Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է կայանա Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում. «Ազատություն»

Հունիս 09,2016 20:03

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ։ «Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը», – տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930