Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետն հանդիպում ունեցավ ապրիլյան քառօրյայում մարզից հերոսաբար զոհված զինծառայողների հարազատների հետ

Հունիս 24,2016 12:35

Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա մարտերում հայրենի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված 10 զինծառայողների ծնողներին և հարազատներին: Մարզի ղեկավարը իր խոնարհումի և երախտագիտության խոսքերն հնչեցրեց նրանց զավակների և առհասարակ սահմանապահ դիրքերում իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորների հասցեին, նշելով, որ նրանց գործած սխրանքները զոր օրինակ կծառայեն գալիք սերունդների համար:

Ռաֆիկ Գրիգորյանը զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տեղեկացրեց,որ իրենց ընտանիքները գտնվում են մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և մարզպետարանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնել և աջակցել նրանց սոցիալ – տնտեսական բնույթի խնդիրներում: Մարզպետը զոհվածների հարազատներին տեղեկացրեց նաև, որ իրենց համայնքների հանրակրթական հաստատություններում այս պահին ընթանում են իրենց զավակների անունները կրող դասասենյակների կամ փառքի անկյունների ստեղծման ու կահավորման աշխատանքներ, իսկ ստեղծված անկյունները հայրենասիրական դաստիարակության ամենափայլուն վկայությունը կունենան մատաղ սերնդի կրթության գործում:

Զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետը լսեց նաև զոհվածների ընտանիքների անդամների և հարազատների կողմից բարձրացված խնդիրները: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության համար: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

 

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930