Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար` Երևանում. դեպքի վայրում է պատգամավոր Առաքել Մովսիսյանը (ֆոտոշարք). shamshyan.com

Հունիս 26,2016 11:53

Այսօր` հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Երևանյան խճուղի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը Երևան- Էջմիածին ավտոճանապարհի մայրաքաղաքային խճուղու թիվ 39 հասցեի դիմաց իր վարած «Պրիստիժ» տաքսի ծառայությանը պատկանով BYD մակնիշի 33 ՏP 484 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

vtar3

Վթարի հետևանքով ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող, Երևան քաղաքի Անդրանիկի 11 շենքի բնակիչ 24-ամյա Գոռ Անդրիասյանը և BYD մակնիշի վարորդ Ռ. Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջների խումբը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի օգնությամբ BYD-ի միջից դուրս են բերել ուղևոր, Արմավիր մարզի Այգեկ գյուղի 6/1 փողոցի բնակիչ, 31-ամյա Մառլեն Պետրոսյանին:

vtar1Վերջինս Աստղիկ բժշկական կենտրոն տղափոխվելուց կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով ` մահացել է:

vtar

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930