Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը ցանկանում է` ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռներն ուղղվեն ՀՀ-ին». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 27,2016 15:50

«Հայաստանը չի կարող ռազմական ոլորտին առնչվող նման պայմանագրեր կնքել` առանց Արցախի համաձայնության: Որքանո՞վ է ՀՀ-ն այսուհետեւ ազատ լինելու իր գործողություններում` Արցախի օդային տարածք ներխուժած թիրախները խփելու որոշում կայացնելուց»,-ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի շուրջ այսպիսի հարցադրում է անում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Andrias-GhukasyanԱյսօր ԱԺ-ի դիմաց համաձայնագրի հնարավոր վավերացման դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Բակո Սահակյանի լռությունը խնդրահարույց է. «Նրանք, ովքեր մասնակցում են այդ պայմանագրի ընդունմանը, խնդիր ունեն վաղը պատասխան տալու, եթե Ադրբեջանն Արցախի դեմ օդային ուժեր կիրառի, իսկ Արցախն ի վիճակի չլինի իր ՀՕՊ-ով պաշտպանվել, եւ եթե այս միջպետական համաձայնագրով չգործի ՀՀ-ի ՀՕՊ-ը»:

Hop-cuyc-5 Hop-cuyc-3 Hop-cuyc-2

Vardan Geravetyan Hop-cuyc-1Ըստ Անդրիաս Ղուկասյանի` նշյալ համաձայնագրով ՀՀ-ն իր ռազմավարական կառավարման հարցերը լիազորում է լուծել ՌԴ-ին. «Տեղում կառավարումը մնում է ՀՀ-ին, բայց ռազմավարության հետագա զարգացման վերաբերյալ հարցերն անցնում են ՌԴ ռազմական ղեկավարությանը: Այս քայլով ՀՀ-ն նաեւ ՆԱՏՕ-ի համար թիրախ է դառնում, վերջինիս եւ ՌԴ-ի միջեւ հակամարտություն կա, որի մեջ մենք էլ ենք ներքաշվում: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը ցանկանում է` ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռներն ուղղվեն ՀՀ-ին: Բայց այս համաձայնագիրը քայլ է այդ ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930