Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր. «Հակամարտության լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք»

Հուլիս 02,2016 14:27

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Մարգարեթ Սեդելֆելթի  ներկայացրած բանաձեւի նախագծին անդրադարձավ նաեւ ադրբեջանցի պատգամավոր Էլշադ Հասանովը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունից նախագծին անդրադարձել է միայն պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Իսկ ադրբեջանական պատվիրակությունից այս հարցի վերաբերյալ երեք ելույթ է հնչել:

Էլշադ Հասանովը հայտարարեց, որ բանաձեւը հիմնված է իրավիճակի սթափ վերլուծության վրա՝ գլոբալ անվտանգության առումով. «Այդ կոնտեքստում ես կառանձնացնեի չլուծված հակամարտությունների հարցը, որոնք ցավոք սրտի, շարունակում են լինել մեր տարածաշրջանի անվտանգության ամենալուրջ սպառնալիքը: Ինչպես երեկ հայտարարվել էր, այս հակամարտությունների շարունակություն  քայքայում է մեր համատեղ ջանքերը»:

Ադրբեջանցի պատգամավորը համարում է, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք. «Պետք է գալ համաձայնության, որը կթեթեւացնի միլիոնավոր մարդկանց ցավերը, եւ նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանի զարգացման եւ համագործակցության համար: Հենց այս կոնտեքստում կցանկանայի, որ խորհրդում իմ բոլոր գործընկերները մեծ նշանակություն տան չկարգավորված հակամարտություններին, եւ նրանց  անհապաղ կարգավորման եղանակով շարժվեին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031