Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբայանը «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն

Հուլիս 09,2016 12:17

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը : Հայ 15 մարզիկ մրցում է 9 մարզաձևից: Հրաձգությունից Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայրը` Հայկ Բաբայանը:

Հրաձգությունից մասնակցող Հայկ Բաբայանն այսօր 14 մրցակցից օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620,3 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները:

Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը`ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

13567169_584671708380645_7227687855928979291_n

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031