Լրահոս
Օրվա լրահոսը

1in.am-ը դադարեցնում է աշխատանքը

Հուլիս 10,2016 14:38

1in.am-ի հայտարարությունը 

2010թ. ի վեր 1in.am-ը ջանացել է լինել առաջին ու անկողմնակալ լրատվական միջոցը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում։

Մեր հաջողությունները «Ժամանակ» օրաթերթում, www.1in.am կայքում և «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական կենտրոնում հնարավոր եղավ ապահովել մեր նախկին և ներկա աշխատակիցների շնորհիվ, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իհարկե այսպիսի արդյունքի մասին մենք չէինք էլ կարող երազել առանց մեր անդավաճան ընթերցողների, հեռուստադիտողների և սոցցանցերում հարյուր հազարավոր հետևորդների։

Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել։

Շնորհակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ՓԱՍՏՈՐԵՆ ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՔ ՁԵՐ անդավաճան ընթերցողներին, հեռուստադիտողներին և սոցցանցերում հարյուր հազարավոր հետևորդներին այս օրհասական օրերին ասելով մոտիվացիա չկա աշխատելու համար աբսուռդե

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031