Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը աղջիկ է լույս աշխարհ բերել

Հուլիս 25,2016 11:01

Հայաստանի շախմատիստուհիների առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն աղջիկ է ունեցել: Ծնողները՝ Էլինան եւ Հայկ Զաքարյանը, Երեւանում ծնված իրենց առաջնեկի անունը դրել են Էլիզա:

Տասը օր առաջ Aravot.am-ի հարցին, թե Զինվո՞ր է ծնվելու, Էլինան պատասխանել էր. «Ոչ: Թագուհի»: Էլիզայի հայրը՝ Հայկը, իր ֆեյսբուքյան էջում գրառել է ծնողական իր զգացմունքները եւ առաջին բարեմաղթանքը իր թագուհուն:

elina2

Բաց նամակ Էլիզային

«Իմ լույս աշխարհ, բարի գալուստ լույս աշխարհ: Բարի գալուստ անհոգ մանկություն, որը պիտի քեզ տանի հաղթական ճանապարհներով: Ես եմ քո զինվորը, ես քո պաշտպանն եմ հավերժ: Իմ սրտի մեծ կտոր, իմ աչքերի ամենալուսավոր արև: Մայրիկիդ պես հրաշք ես դու: Մայրիկիդ պես նուրբ ու հիասքանչ ես: Քեզնով ես կրկնակի կյանք եմ ստացել…

Դու իմ երազանքի աղջիկն ես ու ես իմ զրույցը քո հետ պիտի սկսեմ այս բառերով:
Դու ծնվել ես հաղթողների ընտանիքում: Դու պիտի մեզ շարունակես: Իմ քաղցր երազ…. Քո ճանապարհին հանդիպող ամեն բացասականը դու պարտավոր ես հաղթահարել քո հզոր կամքով, քո անհաղթելի ուժով: Մարդիկ բնավ էլ լավը չեն, դու պետք է լինես լավի օրինակը: Մենք ամեն կերպ քո կողքին ենք լինելու: Դու պիտի գնահատես գեղեցիկն ու վեհը ու քո խոհեմությամբ պիտի լինես դրանց կրողը: Երազում եմ, որ լինես միշտ մայրիկիդ պես: Ես քեզ կփոխանցեմ իմ ամբողջ գիտելիքը: Քո ծնողները երազում են քո հաղթանակներով լի, երջանիկ կյանքի մասին: Բառերս խառնվում են իրար Էլիզ … Ես ամենաերջանիկ հայրն եմ տիեզերքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031