Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել ՀՀ իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման շնորհիվ»

Օգոստոս 02,2016 09:13

ՀՀ ԱԳՆ-ից Aravot.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարի հետ երեկ կայացած հանդիպմանը՝ անդրադառնալով Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Վրաստանի վարչապետն իր խորը մտահոգությունը հայտնեց և ցավակցեց Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կսպակցությամբ՝ շեշտելով , որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծեց, որ այդ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031