Լրահոս
Օրվա լրահոսը

Զինյալ տղաներից Գեւորգ Իրիցյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել

Օգոստոս 02,2016 19:14 Share

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է ՊՊԾ գունդը գրաված ու նախօրեին իրավապահներին հանձնված զինյալ տղաների խափանման միջոցի հարցը: Տղաների շահերի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբանների մի խումբ, ձեւավորվել է փաստաբանների խորհուրդ:

Քիչ առաջ դատարանում տղաներից մեկի՝ Գեւորգ իրիցյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցին: Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Իրիցյանին տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել