Լրահոս
Օրվա լրահոսը

100 միլիոն 760 հազար դրամ՝ հայտնի մրցույթի տնօրենի հկ-ին

Օգոստոս 12,2016 18:30 Share

ՀՀ Կառավարությունն  օգոստոսի 11-ի նիստի ընթացքում որոշել է  ՀՀ մշակույթի նախարարությանը՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 100 միլիոն 760 հազար դրամ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Իմիջիայլոց, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի տնօրենը  Աննա Տեր-Հովակիմյանն է, որը նաեւ  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի տնօրենն է:

Վերջինիս բյուջեն ամենամեծն է Հայաստանում անցկացվող մշակութային նախագծերից: Ընդ որում, բոլոր մշակութային ձեռնարկների ու փառատոների բյուջեն այս տարի կրճատվել էր, իսկ մի քանի կոլեկտիվների  հյուրախաղերը՝ հանվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել