Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական անկումը շարունակվում է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2016 11:45

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում Հայաստանում առեւտրի շրջանառությունը շարունակաբար նվազել է, սակայն առավել կարեւորը ոչ թե առեւտրի շրջանառության ծավալների անկման փաստն է, այլ դրա բուն պատճառները։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած հաշվետվության համաձայն՝ առեւտրի շրջանառությունն անցած տարվա համեմատ այս տարվա յոթ ամիսներին նվազել է 37 միլիարդ 332 միլիոն դրամով։ Այդ ցուցանիշն արձանագրվել է կոնկրետ մանրածախ առեւտրի շրջանառության ծավալների անկման արդյունքում, քանի որ մեծածախ առեւտուրը եւ ավտոմեքենաների առեւտուրը անցած տարվա համեմատ աճել են։ Մանրածախ առեւտուրն այս տարվա յոթ ամիսների արդյունքներով նվազել է 55 միլիարդ 47 միլիոն դրամի չափով։ Սա իր հերթին նշանակում է, որ առեւտրաշրջանառության անկման պատճառը Հայաստանի բնակչության գնողունակության նվազումն է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ընդհանուր բնակչությունը զգալի աղքատացել է եւ նախկինի համեմատ ավելի քիչ ապրանք է գնում։ Ի դեպ, 2014 թվականի յոթ ամիսների հետ համեմատած Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 71 միլիարդ 674 միլիոն դրամի չափով։

Պաշտոնական վիճակագիրների ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին Հայաստանում բացվել է 28 նոր աշխատատեղ։ Եթե այս թիվը վերաբերեր որեւէ գյուղի կամ անգամ ավանի, ապա այդ ցուցանիշը կարելի էր բավարար համարել։ Բայց խնդիրը մի ամբողջ պետության մասին է, որը ըստ պաշտոնական վիճակագրության՝ 18,5 տոկոս, կամ նույնն է, թե 243 հազարից ավել գործազուրկ ունի։ Ի դեպ, հուլիսին փակված աշխատատեղերի վիճակագրությունը չի հրապարակվում, բայց հայտնի է, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով միայն արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը նվազել է մոտ հազարով։ Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում միայն արդյունաբերության ոլորտում ամսական Հայաստանում փակվել է ավելի քան 160 աշխատատեղ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930