Լրահոս
Օրվա լրահոսը

«Էտյուդ» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրին գաղտնի կլինի

Սեպտեմբեր 04,2016 17:08

Հոկտեմբերին առաջին անգամ կմեկնարկի «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն ընդգրկում է արվեստի 3 ճյուղ` նկարչություն, ասմունք եւ թատերարվեստ: Փառատոնի կազմակերպիչ-համակարգող Հայկ Գևորգյանի փոխանցմամբ, մասնակցում են արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից. «Նաեւ ունենք անհատ ստեղծագործողներ ու մասնավոր խմբեր, օրինակ` թատերախումբ ունենք Կապանից»:

Հայկ Գևորգյանի կարծիքով` փառատոնաշատ մեր մայրաքաղաքում «Էդյուդն» ունի իր նպատակը` հարթակ տրամադրել եւ հնարավորություն տալ շնորհալի երեխաներին իրենց տաղանդը ցուցադրելու. «Ճիշտ է, մեր երկրում փառատոներ շատ կան, բայց կոնկրետ մանկապատանեկան փառատոն, որն իր մեջ կընդգրկի արվեստի տվյալ ճյուղերը` նկարչություն, թատերական արվեստ եւ ասմունք, չունենք դաշտում:

Թատերական արվեստը եւ ասմունքը կկայանա մեկ փուլով իսկ նկարչությունը կընթանա երկու փուլով` նախընտրական եւ մրցութային: Օրինակ`ասմունքի ոլորտում, ըստ տարիքային խմբի մասնակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ` 11-14 տարիքային փուլում մասնակիցները պիտի ասմունքեն Հովհաննես Թումանյան, իսկ 10-18 տարիքայինները` Պարույր Սեւակ: Ի դեպ, ամեն տարի հեղինակները փոխվելու են, հանձնարարելու ենք նոր եւ ժամանակակից հեղիակների, որոնց նոր սերունդն այդքան էլ ծանոթ չէ, որով էլ կխթանենք եւ կվերականգնենք ժամանանակից հեղինակներ-երիտասարդությունը կապը»: Ի տարբերություն այլ փառատոների` «Էտյուդի» կազմակերպիչները նախընտրել են գաղտնի պահել ժյուրիի ով լինելը, ըստ նրանք` խուսափելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ճնշումներից: Ժյուրին ու մասնակիցները կհանդիպեն փառատոնի օրը, իսկ ժյուրին կգնահատի մասնակիցներին` ըստ ներկայացված աշխատանքի:

«Փառատոնի ավարտին հաղթողները կստանան դիպլոմներ, գավաթներ, խրախուսական նվերներ, իսկ չհաղթողներն էլ` մասնակցության հավաստագրեր»,- եզրափակեց Հ. Գեւորգյանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930