Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողները պետք է առողջապահական ապահովագրություն ստանան». Էլինար Վարդանյան

Սեպտեմբեր 06,2016 17:06

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Հեղինակներից ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար սահմանել որոշակի երաշխիքներ. «Որպես առաջին քայլ, այդ երաշխիքները դիտարկում ենք այն սոցիալական փաթեթների տեսքով, որոնք տրամադրվում են պետական ծառայողներին: Այսինքն, որպեսզի մարտական գործողություններին մասնակցած եւ ծառայությունից վերադարձած զինծառայողը հնարավորություն ունենա ստանալ առողջապահական ապահովագրություն, անցնի համապատասխան ստուգումներ, ստանա սոցիալական փաթեթով սահմանված մյուս երաշխիքները` վարկերի մարում, ուսման վարձի վճարում»:

Էլինար Վարդանյանի կարծիքով` սա դեռ նվազագույն քայլն է, որը կարող է արվել զինծառայողների հանդեպ. «Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել, հիմնավորումների հետ համաձայն չեմ: Միգուցե կան տարընթերցման տեղիք տվող ձեւակերպումներ, այդուհանդերձ, հանձնաժողովում քննարկենք, թե որոնք են առավել ճիշտ լուծումները»:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ ներկայիս օրենքը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար որեւէ երաշխիք չի սահմանում: «Այսինքն, երիտասարդն ունի սահմանադրությամբ ամրագրված` զինծառայություն անցնելու պարտականություն, մինչդեռ անտեսվում է, որ պետությունը եւս ունի պարտականություններ այդ զինծառայությունն անցնող երիտասարդների հանդեպ»,-նկատեց տիկին Վարդանյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930