Լրահոս
Օրվա լրահոսը

Iphone7-ը կներկայացվի սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 10:27

Հաշված ժամեր են մնում Apple ընկերության կողմից նոր Iphone7 հեռախոսի ներկայացմանը, որը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով առավոտյան 10-ին: Մասնագետների խոսքով սակայն, նոր Iphone7-ը շատ չի տարբերվելու իր նախորդ Iphone6s տարբերակից:

Թեեւ Apple ընկերությունը, հավատարիմ մնալով իր ոճի, մինչեւ վերջին վայրկյանը որեւէ պաշտոնական հայտարարություն չի անում, մասնագետները պնդում են, որ հիմնական փոփոխությունն ականջակալի լարի միացման վերացումն է: Այսպիսով, Iphone7-ն աշխատելու է կամ ոչ լարային ականջակալներով կամ էլ՝ լիցքավորման միացման համար հարմարեցված հատուկ ականջակալներով:

Մասնագետների կարծիքով, Apple-ի կողմից լարային ականջակալներից հրաժարվելու հարցը, որը սոցցանցերում բազմաթիվ վեճեր է առաջացնում, թեժ քննարկումների առարկա է դարձել այն պատճառով, որ դրանից բացի նոր Iphone7-ը քիչ է տարբերվելու նախորդ սերնդի հեռախոսից: Նոր Iphone7-ն անշուշտ ունենալու է ավելի արագ պրոցեսոր եւ ավելի լավ տեսագրություններ է կատարելու: Այն նույնիսկ կարող է ջրակայուն լինել, սակայն իրականում հավանաբար չի արդարացնելու մարդկանց սպասումները, ովքեր ցանկանում են իրական թռիչքային առաջընթաց տեսնել, կարծում են մասնագետները:

https://www.youtube.com/watch?v=6EJIBsWWnhM

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930