Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կողմ է արտահայտվել Եվրամիության՝ առավել խորը ռազմական ինտեգրացիային: Այս մասին գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն:
«Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան առաջ շարժվի դեպի Եվրոպական պաշտպանական միություն: Մարդկանց դա պետք է, և նրանք ճիշտ են, քանի որ, տեսնելով շրջապատող վտանգները, մենք գիտենք, որ երկրներից ոչ մեկ սեփական ջանքերով դրանք չի հաղթահարի»,- Վիլնյուսում լրագրողներին ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ դրանում ՆԱՏՕ-ի հետ որևէ հակասություն չի լինի: «ՆԱՏՕ-ի ընտանիքին անհրաժեշտ է ամուր եվրոպական ուս»,- ասել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ միասնական բանակի նախաձեռնությանն աջակցություն էին հայտնել Վիշեգրադյան խմբի անդամները՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան:
Կարդացեք նաև
ԵՄ ընդհանուր բանակի կողմնակիցները պնդում են, որ դա անհրաժեշտ է անօրինական ներգաղթյալների հոսքին դիմակայելու և ահաբեկչական վտանգներին պատասխան տալու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ