Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում

Սեպտեմբեր 09,2016 13:57

Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող «Մեկ պատուհան» գրասենյակներում, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից և իրավաբանական անձանցից 2016թ. հունվարից  մինչ սեպտեմբեր ստացվել է 98.815 դիմում և գրություն, այդ թվում թեժ գծերով բարձրացված ու փաստաթղթային ընթացք տրված հարցերը: Ստացված փաստաթղթերի առնչությամբ աշխատակազմի և կառուցվածքային ստորաբաժանումներին տրված բոլոր հանձնարարականները կատարվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Շատ դեպքերում պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետի զգալի կրճատումով: Նշենք նաև, որ թեժ գծերով բարձրացված հարցերին պատասխանելու համար  սահմանված է մեկօրյա ժամկետ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքացիներին տրամադրվող պատասխանների սպառիչ և հիմնավորված լինելու նկատմամբ: Բացի այդ, մշտապես աշխատանքներ են տարվում «Մեկ պատուհան» սկզբունքով համաքաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930