Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի՝ 90 հազար դրամ վարձավճարով

Սեպտեմբեր 09,2016 19:07

2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց  եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ:

Գրեթե մեկ տարի է անցել, սակայն Դիլիջանում եկեղեցու շինարարությունը դեռ չի սկսվել: Այդ մասին տեղեկացանք Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանից: Նրա վկայությամբ՝ դրա պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն:

16200 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, արդեն 6 տարի  Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան»  թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում:

Հավաստի, ճշտված տեղեկատվության համաձայն՝ այդ սենյակի համար Հայ առաքելական եկեղեցին ամսական «Թուֆենկյան»  ընկերությանը վճարում է 90 հազար դրամ: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի սպասավորները մտավախություն ունեն,որ թեման բարձրաձայնելուց հետո «Թուֆենկյան» ընկերությունը կարող է խզել վարձակալության պայմանագիրը եւ առաջարկել ազատել սենյակը: Դա ձեռնտու չէ, քանի որ հավատացյալ դիլիջանցիներն այդ սենյակը գիտեն որպես եկեղեցի:

2007թ. Ջեյմս Թուֆենկյանը Դիլիջան քաղաքի կենտրոնում սկսել է հյուրանոցի կառուցումը: 2009 թվականից կառույցի շինարարությունը դադարեցված է: Շինության հիմքից ցցված ամրանները դիլիջանյան խոնավությունից ժանգոտել են: Կիսակառույցի հենապատը մեծ ճաք է տվել: Դիլիջանցիները դժգոհում են, որ կիսակառույցը փչացնում է վերջին տարիներին գեղեցկացած, զբոսաշրջային կենտրոն դարձած Դիլիջանի տեսքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930