Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ 60-70 հազար դոլար աշխատավարձ տան ՌԴ-ում՝ կփոխի՞ իր աշխատանքը, թե՞ չէ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 17:59

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետին հարցրեց՝ եթե նրան Ինտեր ՌԱՕ ԵԷՍ կամ այլ ռուսական որեւէ ընկերությունից առաջարկեն տնօրենների խորհրդի պաշտոնում աշխատանք՝ 60-70 հազար դոլարին համարժեք ռուբլով աշխատավարձ, կփոխի՞ իր աշխատանքը, թե՞ չէ: Նա նաեւ հարցրեց մակրոտնտեսական ցուցանիշներին ծանո՞թ է:

Կարեն Կարապետյանը հասկացավ, որ նկատի ունի այն, որ քաղաքապետի պաշտոնից գնացել է այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի. «Եթե հիշում եք իմ հարցազրույցի մեջ դա այդպես չի նշվել: Ես այսօր տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, եկամուտների տեսանկյունից դա շատ ավելի ցածր վարձատրվող աշխատանք է»:

Նա ասաց, որ մակրոտնտեսական ցուցանիշներին ծանոթ չէ, բայց եթե դա հաշվի առնելով վարչապետ ընտրեն՝ կնշանակի, որ կառավարության շենքից այն կողմ վարչապետ չպետք է ընտրեն:

Կարեն Կարապետյանն ասաց, որ նախատեսված ժամկետում կներկայացնի իր ծրագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930