Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբեր 14,2016 18:55

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հայկ Լեփեջյանին և Ավստրալիայի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանին:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը դրվատանքով արտահայտվեց ավստրալահայ համայնքի կողմից հայապահպանությանն ի նպաստ իրականացվող աշխատանքների մասին՝ այդ ազգանվեր գործում կարևորելով նաև հյուրերի վաստակն ու ներդրումը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար՝ հյուրերը նախարարի պաշտոնակատարին տեղեկացրեցին ավստրալահայ համայնքում վերջին շրջանում իրականացված ակնառու նախաձեռնությունների մասին:

Այնուհետև, քննարկվեցին սփյուռքահայ համայնքներում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հետ կապված հարցեր: Հրանուշ Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց նախարարության կողմից Սփյուռքի տարբեր համայնքներում անկախության շրջանի ձեռքբերումներն արտացոլող լուսանկարչական ցուցահանդեսների և համերգների իրականացման ծրագրերին, լսեց հյուրերի առաջարկները և պատրաստակամություն հայտնեց դրանք ներառել նախատեսվող միջոցառումների մեջ:

Քննարկվեցին նաև նախարարության աջակցությամբ ավստրալահայ համայնքում նախատեսված մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930