Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք օրենքներ եք մոգոնում, խրախուսում եք միգրացիան՝ ներքին արտագաղթը». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2016 13:48

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը, որով առաջարկվում է դոտացիաներն առվել համաչափ բաշխել համայնքների միջեւ: Նախկինում երկու գործոն էին վերցնում՝ երկու համայնք համեմատելիս՝ եկամտային ունակություն եւ բնակչության թիվ: Հիմա առաջարկվում է նաեւ նկատի ունենալ բարձրադիրությունը: Վաչե Տերտերյանի խոսքերով՝ «Արմավիրի մարզի համայնքների մանկապարտեզները ձմեռային պահպանության համար եւ Գեղարքունիքի մանկապարտեզները անհամեմատելի ծախսեր են պահանջում: Հիմա ասում ենք՝ համայնքների միջեւ դոտացիաների բաշխումն ավելի թիրախային անենք»:

terteryan-sargsyanՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց՝ «Սահմանադրությունը չի ասում համայնքների ամրագրել միայն գույքահարկ եւ հողի հարկ, դուք եք որոշում, ամեն տարի բյուջեն ընդունում եք: Ամրագրված հարկերն անում են իրենց բյուջեի 25 տոկոսը, մյուս 75 տոկոսը ասում եք՝ եկեք Երեւանից տարեք: Գուցե փորձեիք 75-ը ամրագրել, 25-ը Երեւանից տանեին: Այս օրենքն ամբողջությամբ խառնաշփոթ է: Դուք խրախուսում եք միգրացիան՝ ներքին արտագաղթը, որովհետեւ եթե դուք համայնքներին ամրագրեիք շահութահարկի եւ եկամտահարկի այն մասերը, ինչ ժամանակին կար, համայնքը կմտածեր իր անդամներին իր մոտ պահելու մասին: Համայնքը շահագրգռված չի: Դուք օրենքներ եք մոգոնում եւ չեք բերում օրենք, որը կխրախուսի համայնքին իր մարդկանց պահել իր մոտ: Համայնքին դոտացիա եք տալիս, ուսուցչին աշխատավարձ է տալիս, եկամտահարկը բերում եք Երեւան, հետո հետ եք տանում համայնք՝ դոտացիայի տեսքով: Սա կտրուկ հակասում է Սահմանադրությանը, որն ասում է՝ համայնքին տալ այնքան միջոցներ, որը կբավարարի նրանց գործունեության համար»:

Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ Սահմանադրությանը հակասելու խնդիր չի տեսնում. «Մեր համայնքների սեփական եկամուտները, ցավոք, նույնիսկ համադրելի չեն պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբսիադիաների հետ: Սա խնդիր է, որը կա եւ այս օրենքի խնդիրը չի»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ համայնքների խոշորացմանը դեմ է եղել եւ միշտ դեմ է, «ասում էիք՝ համահարթեցման խնդիրը կթուլանա, հիմա էլ այս օրենքով ցույց եք տալիս, որ համահարթեցման խնդիրն ուժեղացել է»:

Վաչե Տերտերյանն էլ պատասխանեց, որ զարմանալի է, որ պատգամավորը դեմ է խոշորացմանը, որովհետեւ երեւում է, որ կառավարումը արդյունավետ է: Նա հույս հայտնեց, որ Հրանտ Բագրատյանը կմտափոխվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930