Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոց է անվանակոչվել

Սեպտեմբեր 29,2016 17:58

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա Գալոյան ընտանիքի անդամները, առանձնակի կարևորելով անվանակոչման նախաձեռնությունը, նկատել են, որ այն Գալոյան եղբայրների տարիների աշխատանքի յուրովի գնահատական է, ինչի համար իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հանրապետության Նախագահին և Երևանի քաղաքապետին:

Ներկայացնելով Մուսայել, Ալեքսանդր և Գալուստ Գալոյանների կենսագրությունները՝ բանախոսները նշել են, որ նրանք կարևոր ներդրում են ունեցել հայրենիքի գիտության, մշակույթի ու բժշկության զարգացման բնագավառներում, և գնահատելի է, որ նրանց անունով անվանակոչվել է հենց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հարակից փողոցը, ինչը յուրովի հարգանքի տուրք է նրանց վաստակի առաջ:

Այնուհետ կատարվել է փողոցի անվանատախտակի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Գալոյանների ընտանիքի անդամներին:
Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանի ավագանին որոշում կայացրեց Երևան քաղաքի Սարմենի փողոցի և Մարշալ Բաղրամյան պողոտայի միջանկյալ ճանապարհահատվածն անվանակոչել Գալոյան եղբայների անվամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտաշես Կարապետյան says:

    Եթե չեմ սխալվում, Գալոյան եղբայրներից էր նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Անուշավանի Գալոյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Հ.Ք.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը։ Փողոցը անվանակոչվել է միայն երեք եղբայրների անունո՞վ, թե հեղինակը մոռացել է նշել Արմեն Անուշավանովիչը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930