Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պահել ենք մեր պայմանավորվածությունը». ԲՀԿ ավագանի

Հոկտեմբեր 11,2016 14:46

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ կուսակցությունն այսպիսի որոշում է կայացրել. «Կուսակցությունը կայացրել է որոշում` համաձայն որի` Վանաձորի ԲՀԿ ավագանիները ևս կբոյկոտեն ավագանու առաջիկա նիստերը մինչև հետագա մարտավարության ճշգրտումը»:

Aravot.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև ԲՀԿ-ի Վանաձորի և Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ԲՀԿ ընտրված ավագանի Հրանտ Մարգարյանը: Նա մանրամասնեց. «Լուսավոր Հայաստանը նախաձեռնություն է հայտնել, որ առաջիկա ավագանու նիստերը բոյկոտելու են: Մեր քաղաքական խորհրդի կողմից որոշում է կայացվել միանալ նախաձեռնությանը մինչև քաղաքական խորհրդի կողմից նոր որոշում կկայացվի»:

Պարոն Մարգարյանը նաև հավելեց, թե Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ իրենց խոստումը պահել են. «Մեր երեք հոգանոց խումբը չի խախտել մեր պայմանավորվածությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31