Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից Ծառուկյանի աշխատակիցներին ուղարկեցին քննչական կոմիտե

Օգոստոս 03,2026 15:31 Share

Կառավարությունից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող փակված մի շարք ընկերությունների աշխատակիցներին ուղարկեցին ՊԵԿ քննչական մարմին։ Մինչ աշխատակիցները 30 րոպե էին տվել կառավարությանը հստակ պատասխան տալու համար, հակառակ դեպքում սպառնալով փակել փողոցը, կառավարությունից ցուցարարներին փոխանցեցին, որ կոմպետենտ մարմինը ՊԵԿ քննչականն է։ Աշխատակիցները կառավարության շենքից քայլեցին դեպի ՊԵԿ քննչական:

Մինչ այս ոստիկանները ցուցարարներին փոխանցել էին օրինական պահանջ՝ չփակել պողոտան ու չխոչընդոտել անցուդարձը։

Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանն էլ ոստիկանների հետ զրույցում ասաց, որ ինքը հանցավոր խմբի ղեկավար չէ, քաղաքացի է, որի աշխատանքային իրավունքներն են ոտնահարվում. «Ոնց դուք եք աշխատում, այնպես էլ ես եմ ուզում աշխատել ու այստեղ հավաքված այս մարդիկ։ 2018-ին ես այն կարկառուն մարդկանցից եմ, որ փողոց եմ փակել, այս արել, այն արել։ Այն ժամանակ իրեն կարելի էր, եկավ իշխանության, հիմա մեզ չի՞ կարելի։ Ինչ քայլ անեմ, որ այնտեղից մեկն իջնի ու մեզ լսի։ Ուզում եմ՝ վերևներից, ինչպես Համլետ Նազարյանն է ասել (կառավարության ներկայացուցիչ), հիմա մեկը վերևներից թող լայաղ անի, հով սենյակից իջնի այս արևի տակ ու մեզ պատասխան տա»։

Այս պահին ցուցարարները բանակցում են ՊԵԿ քննչականում համապատասխան պաշտոնյայի հետ հանդիպում ունենալու հարցով:

ՊԵԿ քննչականից Ծառուկյանի աշխատակիցներին ուղարկեցին Քննչական կոմիտե: Այս պահին «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող ընկերությունների տնօրենները գնացին կոմիտե, որտեղ հանդիպում են ունենալու ՔԿ փոխնախագահի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31