Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 21,2016 10:13

Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային  իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Տեղական կառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: 2016թ. հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից և սեպտեմբերի սկզբին նոր կառավարության ձևավորումից հետո սրանք առաջին քննարկումներն էին:

Կոնգրեսի զեկուցող Լիզա Անսալան փաստել է, որ չնայած 2016թ. նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը 2016թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանում ընթացած ՏԻՄ ընտրություններում առաջնորդվել են 2011թ. Ընտրական օրենսգրքով: Դա հանգեցրել է անորոշության՝ կապված իրավական համակարգի հետ, և անխուսափելիորեն ազդել է ընտրությունների ընդհանուր մթնոլորտի վրա:

Ընտրության օրը տեղերում աշխատող դիտորդական խմբերը պարզել են, որ տեխնիկական առումով ընտրությունները լավ կազմակերպված են եղել և, ընդհանուր առմամբ, համապատասխանել են միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, Անսալան ընդգծել է, որ քաղաքական մրցակցությունը եղել է շատ ցածր մակարդակի վրա, քանի որ մեծ թվով թեկնածուներ շեղվել են քաղաքական արշավից: Արդյունքում հանրությունը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել:

Կոնգրեսի որոշ առանցքային առաջարկներ վերաբերվել են այն կրկնվող դեպքերին, երբ քաղաքացիները դե ֆակտո ապրում են արտասահմանում, բայց ներառված են ընտրական ցուցակներում, ինչպես նաև ընտրատեղամասերում մեծահասակների և հաշմանդամություն ունեցողների քվեարկության խնդրին: «Հայաստանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկության օրերի ցրվածությունը պետք է կարգավորվի՝ թափանցիկություն ապահովելու և տեղերում հանրության գիտակցությունը բարձրացնելու նպատակով»,- եզրափակել է Լիզա Անսալան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31