Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական լաբորատորիա են հաճախում

Հոկտեմբեր 24,2016 15:40

 Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի և շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ առկա են եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր, աշակերտները սովորում են ծրագրավորման տարրական հմտություններ, ստեղծում ռոբոտներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների և այլն: Ընդամենը մի քանի տարի անց այս աշակերտները հանդես կգան նորարար գաղափարներով և նոր հնարավորություններ կստեղծեն իրենց ընտանիքի, համայնքի զարգացման, ինչու չէ նաև միջազգային շուկայի համար:

dsc_9827

Սահմանամերձ Տավուշի և Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաները ստեղծվել են One Armenia-ի նախաձեռնած հանգանակության շնորհիվ: One Armenia-ն ծրագրում է ևս 3 լաբորատորիա հիմնել Ալավերդիում, Տաշիրում և Նոյեմբերյանում: Արշավին միանալու համար այցելեք https://onearmenia.org/campaign/

Հիշեցնենք, որ «ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Հայաստանում ինժեներական կրթության հանրայնացման և որակի բարձրացման նպատակով՝ ԻՏՁՄ-ն ծրագրում է հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցներում: Այժմ ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, գործում է ավելի քան 150 ինժեներական լաբորատորիա:

 

ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանաու

Շուշանիկ Ներսեսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31