Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձևավորված հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Հոկտեմբեր 25,2016 12:53 Share

Բակերի համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան:

Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Հանգստի գոտու կառուցապատման ողջ ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել