Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել

Նոյեմբեր 11,2016 10:34 Share

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ս. թ. նոյեմբերի 8-ին ստորագրեցին «Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին» համատեղ հայտարարություն:

Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը կհանդիսանա 2011-2014 թվականներին` Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգու­թյան պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունը: Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնը հնարավորություն կընձեռի մշակութային ժառանգության ոլորտում կազմակերպել դասընթացներ` ուղղված մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և ամրակայմանը, ինչպես նաև կներառի մի շարք հաստատություններ և կազմակերպություններ, որոնց մեծ ներուժը կարող է նպաստել կենտրոնի ստեղծման ներկա և հետագա աշխատանքներին:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930