Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբեր 11,2016 19:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանությունը, և կասկածյալը ձերբակալվել է։

Նոյեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ  կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։  Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում 1959թ. ծնված Գագիկ Ներսիսյանը։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված վագոն տնակում  նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ բազմաթիվ հարվածներ են հասցվել Գ.Ներսիսյանի դեմքի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. Գ.Ներսիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 37 տարեկան տղամարդ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930