Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկություն «Սասնա ծուռ» Սեդրակ Նազարյանի տանը

Նոյեմբեր 12,2016 12:50

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց երեկ՝ «նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։

Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։

Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շատ հետաքրքիր է որ այս խմբակը խօսում է՝ «անտրամաբանական և ջղաձիգ գործողություններ»ի մասին…

    երգիծանք է, երևի

    (կը ծիծաղէինք, եթէ մարդիկ մեռած չըլլային)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930