Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Նոյեմբեր 22,2016 19:22

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կովկասի բնության հիմնադրամ /CNF/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի հետ աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Աշխատանքային խմբում են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանը: CNF գերմանական կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին աջակցություն է ցուցաբերում օպերատիվ և զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացում:  Բնապահպանության նախարարը հյուրերի հետ շրջայց է կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները:  Հյուրերն այցելել են նաև  ՊՈԱԿ-ի հերբարիումների բաժին, որտեղ պահպանվում է 6 հազար նմուշ: Բաժնում առկա են 1928 թ-ից պատրաստած բույսերի հերբարիումներ, որոնցից օգտվում են Հայաստանի գիտական կենտրոնների բազմաթիվ մասնագետներ: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինին գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում:

Վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի խնդիրները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային կարևորել է արգելոցում պահպանման ռեժիմի առավելագույն խստացումը: Նախարարի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք, տեղում ծանոթացել պահպանման ծառայությունների իրականացման ընթացքին և էկոտուրիզմի խթանման համար արգելոցի բուֆերային գոտում ձևավորված այցելուների կենտրոնի պայմաններին:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930