Լրահոս
Օրվա լրահոսը

System Of A Down-ը պիտի դառնայ Park Live փառատօնի առաջատարը

Նոյեմբեր 24,2016 17:55

Ամերիկեան System Of A Down ռոք խումբը պիտի ըլլայ 2017-ի Park Live երաժշտական փառատօնի առաջատարը: Այդ մասին կ՛ըսուի փառատօնի պաշտօնական կայքին մէջ հրապարակուած ձեռնարկի կազմակերպիչներու հաղորդագրութեան մէջ:

Փառատօնը տեղի պիտի ունենայ Յուլիս 5-ին Մոսկուայի նորակառոյց «Արենա ԲԿՄԱ»-ի մէջ, որուն տարողութիւնը համերգի պարագային 28.000 է, երկրպագուներու գօտին` 6.000 մարդ, կը յայտնէ ԹԱՍՍ-ը:

Առաջին անգամ Park Live փառատօնը տեղի ունեցած է Մոսկուայի մէջ 2013-ին: Մինչեւ հիմա փառատօնին մասնակցած են ռուս եւ օտար բազմաթիւ յայտնի երաժիշտներ` Muse, Red Hot Chili Peppers, Lana Del Rey, Limp Bizkit,The Killers, Deftones, Die Antwoord, Paramore, Զեմֆիրա եւ շատ ուրիշներ:

Աւելի առաջ System of a Down ռոք խումբը յայտարարած է, որ կը վերադառնայ: Այդ մասին կ՛ըսուի ռոք խումբի ֆէյսպուքեան էջի մէջ: 2017-ի Յունիս 7-ին System of a Down-ը ելոյթ պիտի ունենայ ֆրանսական Նանսի քաղաքի Zenith Open Air-ի մէջ, Յունիս 10-ին` Փարիզի Download փառատօնին, Յունիս 12-ին` Պրահայի, Յունիս 17-ին` Լեհաստանի Impact փառատօնին, յունիս 20-ին` Nimes փառատօնին Ֆրանսայի մէջ, Յունիս 23-ին` Սպանիոյ Download փառատօնին, Յուլիս 2-ին`ֆրանսական Open Square-ի մէջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930