Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցում են «Ուրախ դելֆինները» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 26,2016 22:31

Այսօր DDD մարզա-առողջարարական համալիրում մեկնարկեց­ լողի ավանդական  պատանեկան մրցաշարը, որը հայտնի է «Ուրախ դելֆին» անունով:

Այն կազմակերպել են Լողի հայկական դաշնությունը եւ «DDD» մարզա-առողջարարական համալիրը, որը լողուղյակները տրամադրել է պատանի լողորդներին:­­ Մասնակցում են Երեւանի՝ բոլոր, Գյումրիի եւ Վանաձորի ակումբները, ինչպես նաեւ մեկ թիմ՝ Վրաստանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 հոգի: Պատանի լողորդները պայքարում են երեք տարիքային խմբերում, որոնցից յուրաքանչյուրի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգեւատրվում են մեդալներով եւ համապատասխան կարգի դիպլոմներով:

lox3

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցապայքարն ընթանում է իր անվանը համահունչ՝ շատ ուրախ եւ աշխույժ: «Այսպիսի մրցումները հատկապես մանկահասակ երեխաների շրջանում լող մարզաձեւը տարածելու կարեւոր խթան է: Արդյունքում արդեն ունենք խոստումնալից ու հեռանկարային մարզիկներ, որոնց հետ պետք է լրջորեն աշխատել, որպեսզի միջազգային լողուղյակներում հաջողություններ արձանագրվեն», – ասաց մասնագետը: Հարցին, թե նմանատիպ մրցումներում մասնակիցների աճ նկատվո՞ւմ է, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Մրցումների մասնակիցների քանակը գրեթե միշտ անփոփոխ է, որովհետեւ թիմերը ունեն որոշակիորեն սահմանված թվակազմ: Աճը կախված է թիմերի քանակից: Կարեւորն այն է, որ տարին՝ տարվա վրա, գրանցվող արդյունքներն են բարելավվում: Իսկ ինչ վերաբերվում է մասսայականությանն ընդհանրապես, աճ, միանշանակ՝ կա»:

lox1

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930