Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապես աննախադեպ եւ հուսադրող կլինի, եթե ՀԱԿ առաջիկա համագումարում ազնվորեն բարձրաձայնվեն բոլոր սխալները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2016 11:57

Հետաքրքիր են դառնում դեկտեմբերի 10-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարից սպասելիքները։ Ի վերջո, եթե իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսների հաշվին մեկ գիշերում մարդկանց 7 հազարանոց «գլխաքանակն» ապահովելով է փորձում զարմացնել, Մարզահամերգային համալիրը լցնելով եւ կամ կրծքին անճաշակ վարդեր փակցրած շպարված տիկնանց քծնանքաշարով, ապա ընդդիմությունը, այս դեպքում՝ ՀԱԿ-ը, կարող է «պատմական» համագումար անցկացնել եւ հանրությանը զարմացնել՝ հենց ՀՀԿ-ի այդ փքուն ճոռոմաբանությանն ու ինքնասիրահարվածությանը հակադրվելով։

Օրինակ՝ իսկապես աննախադեպ եւ հուսադրող կլինի, եթե ՀԱԿ առաջիկա համագումարում ազնվորեն բարձրաձայնվեն այն բոլոր սխալները, որոնց արդյունքում նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ՀԱԿ դաշինքը հայտնվեց ներկայիս տխուր վիճակում։ Հակառակի մասին պնդողներին բավական է հիշեցնել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, որտեղ ՀԱԿ կուսակցությունն առաջինն էր հետնապահների շարքում։

Լավ կլինի, որ այդ համագումարում քննարկվեն եւ վերլուծվեն այն բոլոր քայլերը, որոնք հանգեցրին այս իրավիճակին՝ սկսած իշխանությունների հետ չստացված երկխոսությունից, ապա քաղաքագիտական վերլուծությունից ու ձախողված բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, ավարտած Սերժ Սարգսյանին ՀԱԿ ղեկավարի գրած նամակներով ու հանդիպման խնդրանքներով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930