Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2016 15:27

Նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն անդրադարձավ այն հարցին, որ հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի (առավել հայտնի որպես «հաց բերող».-խմբ.) համախոհները վերջինիս թեկնածությունը ցանկանում են առաջադրել «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար:

Arman Jilavyan«Ի սկզբանե մենք հասկանում էինք, որ քաղաքական պահեր կարող են լինել, նաեւ այլ հարցեր, փորձեցինք պարզ մեխանիզմ ստեղծել»,-նկատի ունենալով հավակնորդների ընտրության կարգը՝ ասաց Արման Ջիլավյանը:

Նա տեղեկացրեց, որ «Ավրորայի»մասնագետները դիտարկում են հավակնորդների  բոլոր հայտերը, պատրաստում 20-30 հոգու անուն ընդգրկող ցուցակ. «Չի բացառվում, որ ովքեր առաջադրվել են՝ կարող են լինել այդ ցուցակում: Այդ 20-30 հոգին ներկայացվում են ընտրող հանձնաժողովում, որում հիմնականում Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ են: Նրանք երեք հավակնորդներին ընտրում են ըստ երեք չափանիշների՝ նվիրվածություն, խիզախություն, ազդեցություն»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930